Showing all 7 results

Agatat _GoldAgatat _Gold

ԱԳԱԹԱՏ

Ագաթատի բրենդային կոնյակն է։ Անկրկնելի լրացում  կայացած տղամարդկանց հետընթրիքյան սիգարին։ Այսօր Կոնյակն ու Բրենդին ձեռք են բերել կարևոր դիրք համաշխարհային շուկայում և մենք աշխատում ենք մեր ներդրումն ունենալ այդ գործում: Ագաթատ կոնյակը կարող է արժանի մրցակից լինել ցանկացած կոնյակի համար: Հնեցման ամենաբարձր տարիքը 25 տարեկանն է։ Ագաթատի արտադրական պրոցեսում օգտագործվում է բացառապես հայկական տեղական խաղող, որն աճում է Արարատյան դաշտավայրում և Տավուշի մարզում։ Շշի ձևավավորումը իրականացվել է  ժամանակակից տենդենցների թելադրանքով և իր մեջ ամփոփում է յուրօրինակ նրբագեղության ու շքեղության համադրությունը։

ԱՐԲԵՆԻ

Ոսկու գույն ունի՝ միախառնված սաթագույն երանգներին։ Ունի ծխեցված կաղնու  բույր։ Այս կոնյակն ունի նուրբ ու քնքուշ համային երանգներ։ Երեք, յոթ և տաս տարվա հնեցմամբ։ Տեսակի խաղողի փունջը դեռ շարունակում է զարգանալ։

Արիվան

ԱՐԻՎԱՆ

Մուգ կարմրափայտի երանգերով գույն։ Նուրբ բույր՝ կազմված բարձրակարգ խաղողի տեսակաների փնջից։ Սիգար հիշեցնող հարուստ համ: Երեք, յոթ և տաս տարվա հնեցամամբ։

ԱՐՍԵՆԻ

Գերազանցապես սիրված տեսակ։ Ամփոփում է կաղնու փայտի բույրը և հայկական խաղողի քաղցրությունը։ Պատրաստաված է բացառապես  հատուկ պայմաններում աճեցված խաղողից։ Երեք, յոթ և տաս տարվա հնեցամամբ։ Կոնյակը ստացվում է երկակի թորման արդյունքում։

XO_ Artashavan

ԱՐՏԱՇԱՎԱՆ

Հին ոսկեգույնի հետ  միախռնված սուտակագույն։ Արտաշավանը այն հատուկ տեսակն է, որը կարելի է վստահորեն առանձնացնել անհամեմատ վառ համով, ինչը հատուկ է այն խաղողի համային որակներին որոնցից կազմվել  է այս  տեսակի փունջը։

ԳԻՆԵՎԱՆ

Տեսակ, որն իր մեջ ամփոփում է ծաղիկների  թավշյա բուրմունքնն ու փայտի զգայուն համային հիշողությունը։ Կոնյակը բաց սաթագույն է։ Հնեցումը  3,7 և 10 տարեկան։

Old-Kilikia

ՀԻՆ ԿԻԼԻԿԻԱ

Իրապես՝ անվանը համապատասխան։ Կոնյակը պատրաստվում է հատընտիր խաղողի տեսակների փնջից։ Հայկական արտադրության այս տեսակի կոնյակը լինում է  3,5,6,7,10 տարի հնեցմամբ։ Կատարելության, ուժի և միաժամանակ էլեգանտության վառ համադրությունն է։ Պահպանված են փայտից ստացված համային որակները և կաղնեփայտի  բույրը: Կոնյակն ունի գեղեցիկ, ինտենսիվ մուգ սաթի գույն՝ հաճելի փայլով: