ՄԵՐ ՄԱՍԻՆ

«ԱԳԱԹԱՏ-ԳՈԼԴ» ընկերությունը հանդիսանում է 1969 թ.-ին հիմնադրված լեգենդար Տավուշի գինու եւ կոնյակի գործարանի իրավահաջորդը։ Մեր նպատակն է եղել ստեղծել յուրօրինակ կոնյակ՝ պահպանելով հայկական կոնյակի ստեղծման բոլոր ավանդույթները։ Արդյունքում մենք ստեղծել ենք նոր կոնյակի տեսակներ, որոնք կարողացել են մեր օրերում աչքի ընկնել իրենց յուրահատուկ համով և Ագաթատ-Գոլդի հավաքածուում ունենալ իրենց ուրույն տեղը։

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Տրամադրել սպառողին բարձր որակի յուրահատուկ արտադրանք, այդպիսով ձեռք բերելով հաճախորդի վստահությունը և հարգանքը՝ ոչ միայն Հայստանում, այլև՝ ողջ աշխարհում…
ՆՈՒՐԲ, ՀՆԱՐԱՄԻՏ, ՀՅՈՒԹԱԼԻ

Ագաթատ-Գոլդ բրենդի հատընտիր կոնյակներիի հիմքում ընկած է նախ և առաջ սպիտակ որոկյալ գինին, իսկ այդ գինու ինքնությունը դրոշմված է մեր ոտքերի տակ՝ մեր կենդանի հողում և մեր սրտում ՝ Հայաստանում։ Գինին արտացոլում է երկնքի ու երկրի կապը, քանի որ ներծծված է այն տեղանքի բնավորությամբ և հատկանիշներով, որտեղից ստացվում է խաղողը: Իսկ ահա կոնյակը դա պատմության շարունակությունն է, որը մարմնավորում է գերազանց համային խաղ՝ կայունության և նորարարության հավասարակշռության հավերժական որոնումներում:
Իր ստեղծման պահից, կոնյակը մշակվել է չորս սերնդի կոնյակագործների կողմից, որոնց հիմնական նպատակը եղել է այդ ժառանգությունը սերնդե-սերունդ փոխանցելը և հավերժացնելը:

«Ագաթատ, արժեքավոր ակնթարթ»